• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Football Italia. Անչելոտին ցանկանում է «Ռեալում» տեսնել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին

Հոդվածներ

Football Italia. Անչելոտին ցանկանում է «Ռեալում» տեսնել Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստին
09.06.2021
3246 0

«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել «Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Լոկատելիին:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, իտալացի մասնագետն այս մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:

Նշվում է, որ Լոկատելիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Յուվենթուսը»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված