Հոդվածներ

Զիդանը որոշել է սպասել
09.06.2021
3809 0

Երևում է՝ Զինեդին Զիդանը չի վերադառնա մարզչական աշխատանքի գալիք մրցաշրջանում:

Ինչպես հաղորդում է Libertad Digital-ը, ֆրանասիացի մասնագետը որոշել է հանգստանալ ու համբերատար սպասել այնքան ժամանակ, մինչև ազատվի Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը:

Հատկանշական է, որ Դիդյե Դեշամը կարող է հեռանալ Եվրո-2020-ի ավարտից հետո՝ անկախ հավաքականի ցուցադրած արդյունքներից: Միևնույն ժամանակ նա դիտարկում է նաև 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո իր զբաղեցրած պաշտոնը լքելու տարբերակը:

Ավելի վաղ նշվում էր, որ Զիդանը կարող է գլխավորել «Յուվենթուսը» կամ «Տոտենհեմը»:

Fanat, Realamdrid.am



Ամենակարդացված