Հոդվածներ

Մորիենտես. «Ռաուլը բոլորից շատ է պատրաստ «Ռեալը» գլխավորելուն»
29.05.2021
1804 0

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը կարծում է, որ Ռաուլը ամենալավ թեկնածուն է «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար․

«Ռաուլը բոլորից ավելի շատ է պատրաստ «Ռեալը» գլխավորելուն։ Դա բոլոր հնարավոր տարբերակներից ամենաապահովն է։ Նա օգտագործում է բավական նորարար մեթոդներ։ 

Սոլարին շատ պինդ բնավորություն ուներ, բայց Ռաուլի մոտ դա կրկնակի անգամ ավելի մեծ է։ Բոլորը տեսել են, թե ինչպիսի ֆուտբոլիստ է եղել Ռաուլը, և այժմ նա նույնպիսի մարզիչ է։ Նա հաղթող է». նշել է Մորիենտեսը։

Հիշեցնենք, որ Ռաուլը այժմ գլխավորում է «Կաստիլիան», և «Ռեալում» նրան դիտարկում են որպես Զինեդին Զիդանին փոխարինող։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված