Հոդվածներ

Բենզեման հանգստի հնարավորություն կստանա «Խետաֆեի» դեմ խաղում
07.10.2022
1448 0

Կարիմ Բենզեման չի մասնակցել «Խետաֆեի» դեմ խաղից առաջ կայացած մարզմանը։ 

Նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ Կարլո Անչելոտին հաստատել է, որ Կարիմը հանգստի հնարավորություն կստանա «Խետաֆեի» դեմ խաղում։ 

«Վնասվածքը փոքր ինչ գցեց Կարիմի տեմպը, սակայն նա պահպանել է իր խաղամակարդակը։ Վաղը նա կհանգստանա, քանի որ մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Անհանգստանալու որևէ բան չկա». նշել է Անչելոտին։ 

Ֆրանսիացին օրերս էր վերականգնվել վնասվածքից, և քանի որ խաղային գրաֆիկը բավական խիտ է, «Արքայական» ակումբում չեն ցանկանում ռիսկի դիմել։ 

Տիբո Կուրտուան և Դանի Սեբալյոսը ևս չեն կարողանա մասնակցել «Խետաֆեի» դեմ հանդիպմանը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված