• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման «Ռեալի» պատմության 10-րդ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է

Հոդվածներ

Բենզեման «Ռեալի» պատմության 10-րդ ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է
24.05.2021
1866 0

«Վիլյառեալի» դեմ խաղը 559-րդն էր Կարիմ Բենզեմայի համար Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այդպիսով Բենզեման հավասարվեց Միչել Գոնսալեսին և այժմ ակումբի կազմում անցկացրած խաղերի քանակով 10-րդն է։ 

Այդ 559 խաղերի ընթացքում Բենզեմային հաջողվել է դառնալ 279 գոլի և 144 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդամենը երկու խաղ հետո Բենզեման կհավասարվի Խոսե Պիրի Մարտինեզին։

Ցուցակը գլխավորում է Ռաուլը (741), ում հաջորդում են Կասիլիասը (725), Սանչիսը (710), Ռամոսը (671), Սանտիլյանան(645), Հիերոն (601), Խենտոն (600) և Կամաչոն (577):

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված