Հոդվածներ

Անչելոտին ասել է՝ որն է ամենակարևոր մրցաշարը «Ռեալի» համար
13.02.2024
1828 0

Կառլո Անչելոտին կարծում է, որ Չեմպիոնների լիգան կարևորագույն մրցաշարն է «Ռեալի» համար:

«Մեր բոլոր խաղացողներին դուր է գալիս Չեմպինների լիգան: Ամուր ու մոտիվացված թիմ ունենք, որում հիանալի մթնոլորտ է: Յուրաքանչյուրն իր ներդրումն ունի թիմային հաջողության մեջ:

Մեր ու երկրպագուների համար Չեմպիոնների լիգան ամենակարևոր մրցաշարն է, քանի որ պատմականորեն այստեղ մեծ հաջողություններ ենք գրանցել: Այս անգամ տիտղոսի համար պայքարը կշարունակենք ուժեղ մրցակցի՝ «Լայպցիգի» դեմ խաղալով»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Լայպցիգ» - «Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված