• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Առաջիկա շաբաթների ընթացքում «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Բենզեմայի հետ

Հոդվածներ

Առաջիկա շաբաթների ընթացքում «Ռեալը» նոր պայմանագիր կկնքի Բենզեմայի հետ
19.05.2021
1656 0

«Ռեալը» մտադիր է երկարաձգել Կարիմ Բենզեմայի պայմանագրի ժամկետը:

Ինչպես հաղորդում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «սերուցքայինները» որոշել են առաջիկա շաբաթների ընթացքում մինչև 2023 թվականի ամառ ժամկետով պայմանագիր առաջարկել ֆրանսիացուն:

Վերջինի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realamdrid.am


Ամենակարդացված