Հոդվածներ

Գվարդիոլա. «Հարգում եմ «Ռեալին», բայց չեմ վախենում նրանցից»
17.04.2024
650 0

Այսօր ՉԼ-ի քառորդ եզրափակչի պատասխան խաղի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Մանչեսթեր Սիթիին»։ 

Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խաղից առաջ հայտարարել է, որ չի վախենում «Ռեալից»։ 

«Շատ եմ հարգում «Ռեալին»։ Իմ կարիերայի ընթացքում շատ եմ հանդիպել նրանց, բայց կստեմ, եթե ասեմ, որ վախենում եմ իրենցից։ 

Կա մրցակցություն, և դու ցանկանում ես լավ խաղալ ու հաղթել։ Երբեմն դա ստացվում է, երբեմն՝ ոչ։ Ես չեմ վախենում «Ռեալից», բայց եթե նրանք հաղթեն, միայն լավագույնը կմաղթեմ հետագա պայքարում». նշել է իսպանացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված