• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էդեգորը ցանկանում է երկարաձգել «Արսենալում» վարձակալության ժամկետը

Հոդվածներ

Էդեգորը ցանկանում է երկարաձգել «Արսենալում» վարձակալության ժամկետը
15.05.2021
1983 0

TBR Football-ի փոխանցմամբ, Մարտին Էդեգորը ցանկանում է երկարաձգել «Արսենալում» վարձակալության ժամկետը, քանի որ վերջինիս դուր է եկել Արտետայի նախագիծը։ 

Մրցաշրջանի ավարտից հետո Էդեգորը ստիպված է լինելու վերադառնալ Մադրիդ։ «Արսենալը» հնարավորություն չունի ձեռք բերելու նորվեգացու ամբողջական տրանսֆերային իրավունքները, քանի որ հունվարին «Ռեալը» հրաժարվել էր նույնիսկ քննարկել այդ տարբերակը։ 

Արտետան իր հերթին մեծ ցանկությունի ունի թիմում պահելու Էդեգորին, սակայն դա քիչ հավանական է։ Զիդանը անձամբ էր նշել, որ զղջում է՝ հունվարին Էդեգորին բաց թողնելու համար։ 

Մյուս կողմից անձամբ ֆուտբոլիստն է մեծ ցանկություն հայտնել մնալ «Արսենալում», ուստի նա կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել լոնդոնյան ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված