Հոդվածներ

Football Italia. Զիդանը «Յուվենթուսի» հավանական մարզիչների ցանկում է
08.05.2021
1515 0

«Յուվենթուսը» որոշել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյին՝ անկախ մրցաշրջանի վերջնական արդյունքներից:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, թուրինցիների ղեկը ստանձնելու գլխավոր թեկնածուները 2-ն են՝ Ջենարո Գատուզոն («Նապոլի») և Զինեդին Զիդանը («Ռեալ»):  

Հիշեցնենք, որ իտալական ակումբի նախագահ Անդրեա Անյելին վաղուց է ցանկանում, որ իր թիմը գլխավորի ֆրանսիացի մասնագետը:

Գատուզոյի հետ պայմանագիր կնքելն ավելի հեշտ է, քանի որ նրա գործակալ Ժորժե Մենդեշը հիանալի հարաբերություններ ունի «Յուվեի» ղեկավարների հետ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված