Հոդվածներ

Ռամոս. «Հիասթափված ենք, բայց մտադիր ենք հաղթել Լա Լիգան»
07.05.2021
1885 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է «Չելսիից» կրած պարտությունը։ 

«Այո՛, մենք հիասթափված ենք, սակայն կորած չենք։  Մեր պատմությունը միշտ էլ հենված է եղել հաղթանակների վրա, և նույնիսկ պարտությունների դեպքում մենք շատ արագ ոտքի ենք կանգնել։ 

Այժմ մենք պետք է կենտրոնանանք Լա Լիգայի վրա։ Մտադիր ենք հաղթել այդ մրցաշարում». ասել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված