• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Բավարիան» կապ է հաստատել Վասկեսի հետ, սակայն պայմանագրի առաջարկ չի եղել

Հոդվածներ

«Բավարիան» կապ է հաստատել Վասկեսի հետ, սակայն պայմանագրի առաջարկ չի եղել
03.05.2021
1793 0

«Բավարիան» պայմանագիր չի առաջարկել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսին։ 

Սակայն Sport1.de-ի լրագրող Ֆլորիան Պլետենբուրգի փոխանցմամբ, ակումբը և 29-ամյա ֆուտբոլիստը կապ են հաստատել միմյանց հետ։

Ներկա պահին մյունխենյան ակումբը տարբերակներ է դիտարկում պաշտպանության աջ եզրը ուժեղացնելու համար, և Լուկաս Վասկեսը այդ տարբերակներից մեկն է։ 

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցել է 24 հանդիպման, սակայն այս մրցաշրջանում նա այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված