• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելոն ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի ակումբներից մեկը

Հոդվածներ

Մարսելոն ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի ակումբներից մեկը
11.06.2021
1709 0

«Ռեալի» փոխավագ Մարսելոն ցանկանում է ձեռք բերել ևս մեկ ակումբ։ 

2018-ին ֆուտբոլիստը դարձավ «Ազուրիս» ակումբի բաժնետերերից մեկը, որը ներկայացնում է Պարանայի առաջին դիվիզիոնը։ Բայց կարծես թե Մարսելոն չի ցանկանում բավարարվել դրանով։  

Ինչպես նշվում է, Մարսելոն բանակցություններ է վարում Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Մաֆրա» ակումբի սեփականատերը դառնալու համար։

Ակումբի մարզաբազան գտնվում է Լիսբոնի կենտրոնից 33 կմ հեռավորության վրա։ «Մավրան» նախորդ մրցաշրջանում Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված