Հոդվածներ

Ռաֆայել Վարանը վնասվածք է ստացել
02.05.2021
2005 0

«Օսասունայի» դեմ խաղի առաջին կեսից հետո Ռաֆայել Վարանը անհարմարություններ է ունեցել աջ ոտքի շրջանում, և Զինեդին Զիդանը ստիպված է եղել փոխարինել նրան ընդմիջման ժամանակ։ 

Ֆրանսիացի մասնագետը Վարանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Նաչո Ֆերնանդեսին։ 

Վնասվածքի լրջության մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան, բայց սպասվում է, որ ակումբը դրա մասին կհայտարարի այսօր։ 

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը «Ռեալը» ՉԼ-ի կիսաեզրփակիչ փուլի պատասխան խաղի շրջանակներում ուժերը չափելու է «Չելսիի» հետ, և Վարանի մասնակցությունը այդ խաղին հարցականի տակ է։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված