• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Պերես. «Առանց Սուպերլիգայի Մբապեի և Հալանդի տրանսֆերները անիրականանալի են»

Հոդվածներ

Պերես. «Առանց Սուպերլիգայի Մբապեի և Հալանդի տրանսֆերները անիրականանալի են»
23.04.2021
1682 0

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ պանդեմիայի արդյունքում առաջացած ճգնաժամը ակումբներին թույլ չի տա գումարներ ծախսել տրանսֆերների համար։

«Այս ամռանը մեծ տրանսֆերներ չեն լինի։ Երբ ավելի խոշոր ակումբները չեն կարողանում գումարներ ծախսել, տուժում են նաև փոքր ակումբները։ 

Առանց Սուպերլիգայի Մբապեի և Հալանդի տրանսֆերները անիրականանալի են, և դա ոչ միայն «Ռեալի» համար». նշել է Պերեսը։

«Ռեալի»՝ Մբապեի և Հալանդի հանդեպ ունեցած հետաքրքրվածության մասին բազմիցս նշվել է։ 

Ֆրանսիացին ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 23 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Հալանդը իր հերթիան Բունդեսլիգայում մասնակցել է 25 հանդիպման՝ աչքի ընկնելով 23 անգամ, և ևս 5 անգամ դառնալով արդյունավետ փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am 



Ամենակարդացված