• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (Լուսանկարներ)

Հոդվածներ

«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին (Լուսանկարներ)
15.04.2024
478 0

Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» «Էթիհադ» մարզադաշտում ՉԼ-ի քառորդ եզրափակչի շրջանակում պատասխան հանդիպումն է անցկացնելու «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո թիմը ողջ ուժերը կենտրոնացրել է այդ հանդիպման վրա և շարունակում է նախապատրաստվել։

Այսօր կայացել է հերթական մարզումը, որը սկսվել է ֆիզիկական վարժություններով։ 

«Մալյորկայի» դեմ խաղին մասնակցած ֆուտբոլիստները վերականգնողական վարժություններ են կատարել, իսկ մյուսները դիրքային վարժություններ։ Մարզման ավարտին թիմը փորձարկել է հարվածները։ 

Կուրտուան և Ալաբան շարունակում են վերականգնվել վնասվածքներից։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված