• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» ամռանը բաց կթողնի Վարանին, եթե վերջինիս հետ նոր պայմանագիր չկնքի

Հոդվածներ

«Ռեալը» ամռանը բաց կթողնի Վարանին, եթե վերջինիս հետ նոր պայմանագիր չկնքի
09.02.2021
1466 0

Մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է փոխել ակումբային գրանցումը։ 

27-ամյա ֆուտբոլիստի ապագան կախված է «Ռեալի» հետ նոր պայամանագրի շուրջ համաձայնության հասնելուց։ 

Նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2022-ի ամռանը, և Marca-ի փոխանցմամբ, «Ռեալը» մտադիր է վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, եթե վերջինս նոր պայմանագիր չկնքի թիմի հետ։ 

«Սերուցքայինների» համար նախընտրելի է նոր պայմանագիր կնքելը։ Վարանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո։ 

Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբում դեռևս չեն կարողանում նոր պայմանագրի շուրջ  համաձայնության հասնել թիմի մյուս կենտրոնական պաշտպան և առաջատար Սերխիո Ռամոսի հետ, ով ամռանը կարողա է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Ռեալից»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված