Հոդվածներ

ՈՒԵՖԱ-ն կարող է զգալիորեն ավելացնել Չեմպիոնների լիգայի բյուջեն
23.04.2021
2504 0

RMC Sport-ի տեղեկություններով, ՈՒԵՖԱ-ն արդեն մի քանի շաբաթ բանակցություններ է վարում բրիտանական ներդրումային ֆոնդի հետ, որի միջոցներով նրանք ցանկանում են Չեմպիոնների լիգայի բյուջեն ավելացնել 4.5-ից մինչև 7 մլրդ եվրո։ Դա կօգնի զգալիորեն շատացնել գլխավոր եվրոպական մրցաշարի մրցանակակիր անդամների թիվը։

Հարկ է նշել, որ ՈՒԵՖԱ-ի այդ քայլը Սուպերլիգայի պատասխանն է, որը պայմանավորվել էր JP Morgan Chase-ի հետ 4-6 մլրդ եվրոյի հարցում։

Իր հերթին, The Times-ը հաղորդում է, որ Եվրոպական ակումբների ասոցիացիան քննադատել է Չեմպիոնների լիգայի նոր ֆորմատը, ըստ որի խմբային փուլում երկու տեղ երաշխավորված կլինի թոփ ակումբների համար, որոնք ազգային առաջնությունների արդյունքով չեն հայտնվի ՉԼ-ի գոտում, սակայն ունեն բարձր գործակից ՈՒԵՖԱ-ի վարկանիշային սանդղակում։ Այդ է պատճառը, որ մեծ հավանականությամբ, այդ օրենքը կհանվի մրցաշարի նոր ֆորմատի մեկնարկի դեպքում։

Լուսանկարում Չեմպիոնների լիգայի ընթացիկ և նոր ֆորմատն է։ Նոր ֆորմատով մրցաշարը կանցկացվի 2024/25 մրցաշրջանից։




Ամենակարդացված