Հոդվածներ

Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է «Ռեալի» նախագահ
13.04.2021
2284 0

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել է իր զբաղեցրած պաշտոնում, քանի որ եղել է միակ թեկնածուն:

Ինչպես հաղորդում է «Ռեալը», այդպիսով քվեարկություն անցկացնելու կարիք չի եղել:

74-ամյա իսպանացին շարունակելու է ղեկավարել «արքայական» ակումբը 2021-2025 թվականներին:

Նա միակ մարդն է եղել, ով երաշխավորել է 124 մլն եվրո բյուջե (ակումբի բյուջեի 15%-ը): 

Հիշեցնենք, որ Պերեը ղեկավարել է «Ռեալը» 2000-2006թթ. և վերջին 12 տարիների ընթացքում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված