• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալ» 2-1 «Բարսելոնա». անչափ կարևոր 3 միավորը վաստակված է (տեսանյութ)

Հոդվածներ

«Ռեալ» 2-1 «Բարսելոնա». անչափ կարևոր 3 միավորը վաստակված է (տեսանյութ)
10.04.2021
4015 0

Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։  Արձանագրվեց 2-1 հաշիվ՝ հօգուտ «Արքայական ակումբի»։

Առաջին կեսում հաշիվը բացվեց հանդիպման 13-րդ րոպեին. Լուկաս Վասկեսի եզրային փոխանցումից հետո Կարիմ Բենզեման կրնկի գեղեցիկ հարվածով առաջ մղեց «Ռեալին», իսկ 28-րդ րոպեին Թոնի Կրոսը տուգանային հարվածով կրկնապատկեց հաշիվը։ Թիմերն ընդմիջման գնացին 2-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Օսկար Մինգեսան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվեց Կազեմիրոն։ Չնայած ճնշմանը՝ «Արքայական» ակումբին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվն ու վաստակել 3 միավոր՝ դուրս գալով առաջին հորիզոնական։


Տեսանյութ


Ամենակարդացված