• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կարվախալ․ «Մենք շատ ոգեշնչված ենք Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությամբ»

Հոդվածներ

Կարվախալ․ «Մենք շատ ոգեշնչված ենք Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությամբ»
07.05.2024
1265 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Բավարիայի» հետ (08.05.2024, 23:00)։ Առաջին հանդիպումն ավարտվել է 2–2 հաշվով։

«Արքայական ակումբի» պաշտպան Դանի Կարվախալի նախախաղային մամուլի ասուլիսը

«Ես շատ հպարտ եմ, որ այսքան շատ խաղերի եմ մասնակցել այս մարզաշապիկով։ Մենք մաքսիմալ մոտիվացված ենք և կրկին ցանկանում ենք պատմություն կերտել»։

«Կա էյֆորիա, քանի որ հրաշալի տարի է։ Մենք շատ ոգեշնչված ենք Չեմպիոնների լիգան  հաղթելու հնարավորությամբ։ Փողոցում մարդիկ շնորհավորում են մեր չեմպիոնության կապակցությամբ և ոգեշնչում են մեզ հաղթել ՉԼ–ի 15–րդ գավաթը»։

«Ես կարծում եմ, որ մարզիչն ու նրա շտաբն այս տարի հաջողության գլխավոր կերտողն են։ Մեզ լքեցին Կարիմը, Մարկոն, մենք շատ վնասվածքներ ունեինք, որոնցից շատերը շատ երկարատև և դժվար էր, սակայն կարողացանք գլուխ հանել»։

«Հիմա ես վետերաններից մեկն եմ և փորձում եմ օրինակ լինել։ Մենք և երիտասարդները պետք է շարժվենք նույն ուղղությամբ»։

«Հուսով եմ, որ ոչ, սակայն թիմակիցներիս որոշները ՉԼ–ում վերջին հանդիպումն են անցկացնելու «Սանտիագո Բեռնաբեուում»։ Հուսով եմ՝ կհաղթենք»։


Ամենակարդացված