Հոդվածներ

Ալթինթոփ. «Եթե Ռամոսը հեռանա, «Ռեալը» շատ կկարոտի նրան»
09.04.2021
1447 0

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Համիտ Ալթինթոփը իր կարծիքն է հայտնել «Սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսի մասին։ 

«Սերխիոն աներևակայելի է թե՛ խաղադաշտում, և թե՛ դրա մատույցներից դուրս։ Նա գիտի բոլոր կանոնները։ Գիտի, թե ինչ է պետք անհրաժեշտ արդյունքին հասնելու և տիտղոսներ նվաճելու համար։ 

Նա շատ մեծ փորձ ունի։ Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են կարողանում «Ռեալում» բարձր մակարդակով հանդես գալ 15-16 տարի։ 

Շատ եմ հարգում նրան և կարծում եմ, որ նա արժանի է բոլոր տիտղոսներին, պայմանագրերին և տոկոսներին։ 

Եթե Ռամոսը հեռանա, «Ռեալում» շատ կկարոտեն նրան». ասել է Ալթինթոփը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված