• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իսպանիայի սուպերգավաթը 2029 թվականը ներառյալ կանցկացվի Սաուդիան Արաբիայում

Հոդվածներ

Իսպանիայի սուպերգավաթը 2029 թվականը ներառյալ կանցկացվի Սաուդիան Արաբիայում
07.06.2021
1752 0
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Սաուդիան Արաբիայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ըստ դրա, Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումները պետք է անցկացվեն բացառապես այդ երկրում։

Marca-ն հաղորդում է, որ տիտղոսն այնտեղ կխաղարկվի 2029 թվականը ներառյալ։ Նախորդ պայմանագիրը մինչև 2026 թվականի համար էր նախատեսված։ Հաղորդվում է, որ այդ ժամանակահատվածում Իսպանիայի ֆեդերացիան կստանա 240-ից 320 մլն եվրո գումար։ Հանդիպումները կանցկացվեն հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվա մեջ։

Ներկայիս տիտղոսակիրը «Ատլետիկն» է։ Հանդիպումը, որը կայացավ 2021 թվականի հունվարի 17-ին, ավարտվեց նրանց կողմից «Բարսելոնային» 3-2 հաշվով հաղթելով՚

Հաջորդ մրցաշրջանում Իսպանիայի սուպերգավաթում հանդես կգան «Ատլետիկոն» ու «Ռեալը», ինչպես նաև «Բարսելոնան» ու «Ատլետիկը»։


Ամենակարդացված