Հոդվածներ

Սերխիո Ռամոսը խոսել է ստացած վնասվածքի մասին
02.04.2021
2205 0

Երեկ հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումները։ 

Ռամոսը անձամբ է մեկնաբանել այդ ամենը։ 

«Անկեղծ ասած, վերջին մի քանի շաբաթները բավական բարդ են եղել։ Վիրահատությունը միշտ էլ հետ քայլ է թե՛ սպորտային, և թե՛ հոգեբանական տեսանկյունից։ Մի քանի շաբաթ առաջ ես ինձ արդեն լավ էի զգում, սակայն ֆուտբոլում, ինչպես և կյանքում, մեծ դեր է խաղում բախտի գործոնը։ 

Երեկ՝ մարզման ժամանակ ես ցավեր զգացի ձախ ոտքիս շրջանում։  Բուժզնման արդյունքում պարզ դարձավ, որ մկանային վնասվածք եմ ստացել։ 

Առջիկա մի քանի խաղերը վճռորոշ են լինելու մրցաշրջանի համար, ուստի ինձ համար ամենամեծ ցավը այն է, որ այդ խաղերում չեմ կարողանալու օգնել թիմին։ Ինձ տխրեցնում է այն փաստը, որ չեմ կարողանալու իմ խաղով շնորհակալություն հայտնել այն երկրպագուներին, ովքեր միշտ աջակցել են ինձ։ 

Ոչինչ չեմ կարող անել։ Միակ բանը, որ կարող եմ խոստանալ, դա անմնացորդ աշխատելն ու թիմին երկրպագելն է». ասել է Ռամոսը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված