Հոդվածներ

«Ռեալը» «Բեռնաբեուում» խաղատուն չի կառուցի
01.04.2021
1974 0

«Սանտիագո Բեռնաբեուի» վերակառուցման աշխատանքները շարունակվում են։ 

Սպասվում է, որ աշխատանքները կավարտվեն 2022-ի ամռանը, իսկ մինչ այդ «Ռեալը» իր տնային հանդիպումները կանցկացնի «Ալֆրեդո Դի Ստեֆանո» մարզադաշտում։ 

Օրերս իսպանական մամուլում լուրեր էին տարածվել, որ «Ռեալում» նախատեսում են խաղատուն կառուցել «Բեռնաբեուի» ներսում, սակայն Marca-ի փոխանցմամբ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ 

Բացի այդ դա հնարավոր չէ անել, քանի որ Իսպանիայի օրենսդրությունը չի թույլատրում նման ժամանցային վայրեր կառուցել քաղաքի կենտրոնական հատվածում։ 

Ներկա պահին «Բեռնաբեուում» ժամանցային միջոցառումները նախատեսված են տարեկան 30 օր, սակայն «Արքայական» ակումբում ցանկանում են այդ թիվը հասցնել մինչև 300 օր։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված