Հոդվածներ

Մրցավարների տեխնիկական կոմիտեի պաշտոնական հայտարարությունը
19.03.2024
2465 0

Լա լիգայի մրցավարների տեխնիկական կոմիտեն պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է․ «Մենք լիովին և անվերապահորեն աջակցում ենք մեր մրցավար Մունուեյրային՝ «Ռեալի» անհիմն մեղադրանքներից հետո»։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ ՖԱ»–ն բողոք էր ներկայացրել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ մրցավար Խուան Մարտինես Մունուեյրայի հետ կապված, որը սպասարկել էր «Օսասունայի» դեմ խաղը։

Մրցավարը միտումնավոր բաց էր թողել Վինիսիուս Ժունիորի հասցեին վիրավորանքները, չնայած այն հանգամանքին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները նրա ուշադրությանն են հրավիրել ստադիոնի գոչյունները։

Բացի այդ, բողոք է ներկայացվել նաև սպորտում ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի պետական կոմիտե։

Հիշեցնենք, որ Լա լիգայի 29–րդ տուրում մրցում էին «Օսասունան» և «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումն ավարտվեց «սերուցքայինների»՝ 4–2 հաշվով հաղթանակով։ Տանտերերի երկրպագուները տրիբունաներից վիրավորական արտահայտություններ էին հասցեագրել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին։


Ամենակարդացված