Հոդվածներ

Ռամոս. «Արդեն հստակ պատկերացրել եմ իմ ապագան»
01.04.2021
2667 0

Սերխիո Ռամոսը հերթական անգամ հստակ պատասխան չի տվել իր ապագայի վերաբերյալ հնչած հարցին։

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում կիսվել է Ռամոսի տված պատասխանով։

«Ես արդեն հստակ պատկերացրել եմ իմ ապագան։ Դեռևս նորություններ չկան նոր պայմանագրի հարցում։ Ներկա պահին ես կենտրոնացած եմ առաջիկա խաղերի վրա և ցանկանում եմ ցույց տալ իմ լավագույն որակները։  Դեռ պետք է ավարտին հասցնենք այս մրցաշրջանը։ Ես անհամբեր սպասում եմ «Ռեալի» կազմում նորից խաղալուն». նշել է Ռոմանոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված