Հոդվածներ

Կրոսը ճանաչվել է «Ռեալի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
12.03.2021
1421 0

Վերջին երեք ամիսների «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուկա Մոդիրիչը։ Այս անգամ Թոնի Կրոսին հաջողվել է ընդհատել խորվաթ ֆուտբոլիստի գրանցած շարքը։ 

Կրոսը ճանաչվել է «Ռեալի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ամսվա ընթացքում Կրոսը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Բոլոր այդ 4 խաղերում Կրոսը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված