Հոդվածներ

Բեյլ. «Ռեալից» հեռացա, քանի որ ցանկանում էի խաղալ»
12.03.2021
1600 0

Գարեթ Բեյլը կարծես թե վերգտել է իր լավագույն մարզավիճակը։ «Տոտենհեմի» կազմում անցկացրած վերջին 6 խաղերում նա դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ուլեսցին հարցազրույց է տվել, որի ընթացքում նշել է, թե ինչու է վերադարձել «Տոտենհեմ»։

Անգլիա վերադարձի մասին։

«Ռեալից» հեռացա, քանի որ ցանկանում էի խաղալ ու օգնել ակումբին։ Բոլորը գիտեն, թե որքան եմ սիրում «Տոտենհեմը», և ինձ համար հեշտ էր այդ որոշումը կայացնելը, քանի որ գիտեի, որ այստեղ ինձ աջակցելու են։ Հենց այդ աջակցության շնորհիվ էլ ես կարողացա կենտրոնանալ և վերադարձնել մարզավիճակս»։ 

Ռոնալդուի մասին։

«Ռոնալդուն լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ ես երբևէ խաղացել եմ։ Այն գոլերի քանակը, որոնք նա խփել է և այն տիտղոսները՝ որոնք  նվաճել, արդեն իսկ խոսում են այն մասին, որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է». ասել է Բեյլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված