Մադրիդի «Ռեալը» պահպանում է առաջատարի դիրքը՝ ՈՒԵՖԱ-ի գործակիցների վարկանիշում՝ գերազանցելով «Բավարիային» և «Ինտերին»։ Այս դասակարգումը հիմնված է վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական մրցաշարերում գրանցած արդյունքների հիման վրա:
Ըստ ՈՒԵՖԱ-ի տվյալների՝ «Ռեալն» ունի 131,500 միավոր: Նրան հաջորդում են․
Ակումբների գործակիցների վարկանիշը հիմնված է վերջին հինգ մրցաշրջանների Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի արդյունքների վրա, որոնց ընթացքում «Ռեալը» երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
Լավագույն տասնյակում ընդգրկված են երկու իսպանական թիմ («Բարսելոնան» 9-րդ հորիզոնականում է), երեք գերմանական («Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ» և «Բայեր Լևերկուզեն»), երեք անգլիական («Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ» և «Արսենալ»), մեկ ֆրանսիական (ՊՍԺ) և մեկ իտալական («Ինտեր») ակումբ:
ՈՒԵՖԱ-ի գործակիցների վարկանիշային աղյուսակը.
Հայերեն