• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Լա Լիգայի հերթական նորամուծությունն առաջին անգամ կիրառվել է «Էլ կլասիկոյի» ընթացքում

Հոդվածներ

Լա Լիգայի հերթական նորամուծությունն առաջին անգամ կիրառվել է «Էլ կլասիկոյի» ընթացքում
29.12.2025
154 0

Վերջին «Էլ կլասիկոյում», որը տեղի է ունեցել «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, Լա Լիգան փորձարկել է նոր նախագիծ՝ իմերսիվ իրականությանկիրառմամբ, որը ներդրվել է և ապագայում կփոխի այն, թե ինչպես են երկրպագուները ընկալելու ֆուտբոլը, հայտնում է Marca-ն։

Մոտ հազար երկրպագու մարզադաշտից դուրս փորձել է տարբեր տեսակների և ապրանքանիշերի վիրտուալ իրականության (VR) ակնոցներ՝ հանդիպումների տեսագրությունը դիտելու համար։ Լա Լիգան նշել է, որ արդյունքները շատ դրական են եղել։

Հայտարարության համաձայն՝ շուտով կհայտարարվի ընդլայնված իրականության (XR) սարքերի համար նախատեսված հավելվածի գործարկման մասին՝ բացառիկ բովանդակությամբ, որը մշակված է խաղային գործընթացի լիարժեք ներգրավվածություն ապահովելու նպատակով։

Նախատեսվում է հավելվածի գործարկումը 2026 թվականի սկզբին, իսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր կդառնա հանդիպումների ուղիղ հեռարձակումը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված