Հոդվածներ

Վինիսիուս. «Միշտ պատրաստ ենք նվիրվել այս մարզաշապիկին»
03.03.2021
1573 0

«Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում Վինիսիուսի խփած գնդակը օգնեց «Ռեալին» խուսափել պարտությունից։ Խաղից հետո բրազիլացին կիսվել է իր տպավորություններով։ 

«Մենք լավ հանդիպում անցկացրինք։ Բարդ էր բոլոր համար, և սա հենց Լա Լիգան է։ Ամեն 3-4 օրը մեկ մենք բարդ հանդիպումներ ենք ունենում, ու պետք է մաքսիմալ կենտրոնացած լինենք, որպեսզի դրանցից յուրաքանչյուրին մոտենանք լավագույն մարզավիճակով։

Մենք բոլորս սիրում ենք այս մարզաշապիկը ու պատրաստ ենք ամբողջովին նվիրվել դրան։ Ամեն ինչ կանենք այս թիմի համար ու կպայքարենք մինչև վերջին րոպեն։ 

Հիմա մենք պետք է աշխատենք ու նախապատրաստվենք «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Այդ խաղում հաղթելու համար մենք պետք է մաքսիմալ լավ խաղանք։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված