«Ռեալի» պաշտպան Դին Հաուսենը խնդիրների է բախվում հոգնածության և երկրպագուների կողմից գործադրվող ճնշման պատճառով:
Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ 20-ամյա ֆուտբոլիստը դարձել է մադրիդյան ակումբի այն ֆուտբոլիստներից մեկը, որը ամենաշատն է տուժել հանգստի պակասից:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Սևիլիայի» դեմ խաղում (2:0) հանդիսատեսը սուլել է Հաուսենին: Հանդիպման ընթացքում պաշտպանը կորցրել էր կենտրոնացումը, ինչը քիչ էր մնացել հանգեցներ մրցակցի գոլին:
«Բորնմութից» 50 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվելուց ի վեր Հաուսենը չի կարողացել ցուցադրել այն կայուն խաղը, որը նրանից ակնկալվում էր: Բացի այդ, նա ստացել է երեք մկանային վնասվածք, ինչն էլ ավելի է բարդացրել նրա վիճակը:
Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երկրպագուները հնարավոր է չեն գիտակցում նրա հոգնածության աստիճանը, քանի որ 2025 թվականին նա արդեն անցկացրել է 50 հանդիպում ակումբի և Իսպանիայի հավաքականի կազմում: Խաղացողի շրջապատը կարծում է, որ նրան ժամանակ է հարկավոր ֆիզիկական վիճակը վերականգնելու և «վերալիցքավորվելու» համար:
Հաուսենը մադրիդյան ակումբին է միացել 2025 թվականի մայիսին՝ անգլիական «Բորնմութից»: 20-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսը:
Հայերեն