• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո

Հոդվածներ

Վիճակագրական տվյալներ՝ «Ատլետիկ Բիլբաո» – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո
04.12.2025
52 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Ռեալ Մադրիդը» Պրիմերայում «Ատլետիկի» նկատմամբ տարավ 100-րդ հաղթանակը

«Ռեալ Մադրիդը» Լա Լիգայի վերջին 8 արտագնա խաղերից 7-ում հաղթել է «Ատլետիկին»։

«Ռեալ Մադրիդը» «Ատլետիկի» դեմ արտագնա խաղում ջախջախիչ հաղթանակ է տարել 2013 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ։

«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները «Ատլետիկի» դեմ խաղի 1-ին խաղակեսում կատարել են 9 գնդակի խլում. սա «սերուցքայինների» լավագույն ցուցանիշն է բոլոր մրցաշարերում՝ մայիսից ի վեր (նաև 9 գնդակ խլում «Էլ Կլասիկոյում»)։

Մբապեն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Ռեալ Մադրիդի» կազմում մրցակիցների տուգանային հրապարակի սահմաններից դուրս խփել է 6 գոլ։ Ֆրանսիացին առաջատարն է այս ցուցանիշով Եվրոպայի թոփ-5 առաջնություններում։

Մբապեն մասնակցել է «Ռեալ Մադրիդի» վերջին 9 գոլերից յուրաքանչյուրին՝ բոլոր մրցաշարերում (7 գոլ և 2 գոլային փոխանցում)։

Մբապեն այս մրցաշրջանում «գոլ+գոլային փոխանցում» համակարգով արդեն հավաքել է 29 միավոր (25 գոլ և 4 գոլային փոխանցում)։ Նա առաջատարն է այս ցուցանիշով Պրիմերայի խաղացողների մեջ։ Երկրորդ տեղում է Յամալը՝ 17 միավորով (7 գոլ և 10 գոլային փոխանցում)։


Ամենակարդացված