Հոդվածներ

Ֆեդե Վալվերդե․ «Ես շատ ուրախ եմ լինել այս թիմի մի մասը»
04.12.2025
86 0

Իսպանիայի առաջնության 19–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»։

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի հետխաղյա հարցազրույցից քաղվածքներ

«Անկեղծ ասած, մեզ համար դժվար էր դիմանալ անընդմեջ այդքան թվով արտագնա խաղերին։ Բացի այդ, մենք հաճախ էինք շատ արագ գոլեր բաց թողնում, ուստի «Ատլետիկի» դեմ խաղից առաջ որոշեցինք, որ ժամանակն է փոխել այդ միտումը, փորձել բարձր պրեսինգ կիրառել և առաջինը գոլ խփել։

Ակնհայտ է, որ դա մեզ ավելի մեծ հանգստություն և ըմբռնում հաղորդեց, թե ինչպես կարող ենք վերահսկել խաղի ընթացքը։ Եվ, կարծում եմ, այսօր մենք փայլուն կատարեցինք մեր խնդիրները։ Ամբողջ թիմը հիանալի էր պաշտպանվում և հարձակվում։ Մենք գոհ ենք այսօրվա հաղթանակից։

Ես շատ ուրախ եմ լինել այս թիմի մի մասը։ Իմ համար մեծ պատիվ է պաշտպանել «Ռեալ Մադրիդի» զինանշանը և գտնվել թիմակիցներիս կողքին, ովքեր միշտ աջակցում են քեզ։ Այս ակումբում շարունակել ելույթները, հաղթելը և կոլեկտիվ կերպով կատարելագործվելը իմ համար մեծ հաճույք է։

Մբապեի խաղամակարդա՞կը։ Կարևոր է, որ նման կարգի ֆուտբոլիստը կարողանա իրացնել գրեթե բոլոր պահերը, և դա շատ է մոտիվացնում մեզ։ Իհարկե, շատ հաճելի է ունենալ նման թիմակից։ Կիլիանը մեզ հետ նույն ալիքի վրա է։ Մենք գիտենք, որ նա կարող է տալ մեզ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, հատկապես հարձակման գծում։


Ամենակարդացված