Հոդվածներ

«Վիլյառեալ» - «Ռեալ» խաղում հաշիվը չբացվեց
12.02.2022
2621 0

Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Վիլյառեալի» հետ։ Արձանագրվեց ոչ-ոքի՝ 0-0 հաշիվը։

24 տուրերից հետո վաստակած 54 միավորով «Ռեալը» շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, «Վիլյառեալը» 36 միավորով 5-րդն է։

«Արքայական» ակումբի հաջորդ պաշտոնական հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում է. մրցաշարի 1/8 եզրափակիչում «Ռեալը» փետրվարի 16-ին արտագնա հանդիպում կանցկացնի ՊՍԺ-ի հետ, իսկ 4 օր անց՝ Լա լիգայի հերթական տուրի շրջանակում՝ տնային խաղում կմրցի «Ալավեսի» դեմ։


Ամենակարդացված