The Athletic-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն իր հեռացումը համարել է անհիմն և սխալ որոշում։
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (2:3) Ալոնսոյին հրավիրել են ակումբի մարզաբազա, որտեղ նա հանդիպում է ունեցել «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի հետ։ Վերջինս մասնագետին տեղեկացրել է համագործակցության դադարեցման մասին։ Ի պատասխան՝ Ալոնսոն հստակ նշել է, որ կտրականապես համաձայն չէ այդ որոշման հետ՝ այն անվանելով անարդար և սխալ։ Իր հեռացման պատճառները նա կապել է ակումբի ներսում գոյություն ունեցող «գալակտիկոսների իշխանության մշակույթի» հետ։
Խաբի Ալոնսոն մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2025 թվականի հունիսի 1-ին։ Նրա պաշտոնանկությունից հետո «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը, իսկ Չեմպիոնների լիգայում գտնվում է յոթերորդ հորիզոնականում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն