Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2։3 հաշվով զիջեց «Բարսելոնային»։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Սա հավասար և շատ լարված խաղ էր։ Մենք մոտ էինք հաշիվը հավասարեցնելուն հենց վերջնամասում։ Երբ մենք բաց թողեցինք 3-րդ գոլը, ես 100%-ով համոզված էի, որ հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ կունենանք։ Եվ մենք իսկապես կարող էինք գոլ խփել, բայց չիրացրինք մեր պահերը։
Մեզ մոտ հակասական զգացողություններ են. հիասթափված ենք պարտությունից, բայց միևնույն ժամանակ հպարտ ենք, որ համառորեն պայքարեցինք և ներդրեցինք մեր ողջ ուժերը։ Այսօր ֆուտբոլիստների նվիրվածությունը գերազանց էր։
Մենք գիտեինք, որ «Կլասիկոյի» ընթացքում կլինեն ժամանակահատվածներ, երբ կգործենք առանց գնդակի, ուստի պետք է խաղայինք կոմպակտ։ Առաջին 30 րոպեների ընթացքում մենք լավ էինք պաշտպանվում, բայց առաջին խաղակեսի վերջնամասում իրավիճակը մի փոքր դուրս եկավ մեր վերահսկողությունից։
Այսպես թե այնպես, մենք պետք է շնորհավորենք «Բարսելոնային» հաղթանակի կապակցությամբ։ Հիմա մենք պետք է հնարավորինս շուտ թերթենք այս էջը։ Իսպանիայի սուպերգավաթը ամենաքիչ կարևորն է այն բոլոր մրցաշարերից, որոնց մենք մասնակցում ենք։
Մենք պետք է շտկենք իրավիճակը, նայենք ապագային և վերականգնենք մեր մարտական ոգին։ Մադրիդ վերադառնալուց հետո մենք կմոռանանք սուպերգավաթի մասին և կկենտրոնանանք այլ մրցաշարի վրա։ Առջևում դեռ երկար մրցաշրջան կա»։
«Վինիսիուսը հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա շատ վտանգավոր էր մրցակցի դարպասի մոտ և փոխեց «Կլասիկոյի» ընթացքը, բայց հանդիպման վերջում նա խնդրեց ինձ փոխարինել իրեն՝ մկանային ջղաձգումների պատճառով»։
«Մենք Կիլիանին խաղադաշտ դուրս բերեցինք հանդիպման վերջնամասում, քանի որ ցանկանում էինք ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ։ Այսպիսի պլան մենք ունեինք դեռևս «Կլասիկոյի» մեկնարկից առաջ։ Կիլիանը պատրաստ չէր խաղը սկսել մեկնարկային րոպեներից»։
Հայերեն