Հոդվածներ

«Ռեալի» երկրպագուները դիմել են Զիդանին
14.01.2026
1235 0

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները դժգոհություն են հայտնել ակումբում ստեղծված ներկայիս իրավիճակից և դիմել են Զինեդին Զիդանին՝ կոչ անելով կրկին ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ակումբի մարզաբազայի՝ Վալդեբեբասի տարածքում հայտնվել է պաստառ՝ ուղղված ֆրանսիացի մասնագետին։

Պաստառի վրա երկրպագուները գրել են. «Զիզու, նավը խորտակվում է, վերադարձիր»։ Ուղերձը տեղադրվել է այն օրը, երբ «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է Ալվարո Արբելոայի նշանակման մասին՝ որպես թիմի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռացումից հետո։

Զինեդին Զիդանը մադրիդյան ակումբում արդեն երկու անգամ է աշխատել։ Նա «Ռեալը» գլխավորել է 2015-ից 2018 թվականներին, ապա վերադարձել է գլխավոր մարզչի պաշտոնին 2019–2021 թվականներին։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված