Հոդվածներ

Լրագրողը քննադատել է Պերեսին
15.01.2026
415 0

Լրագրող Ալֆրեդո Ռելանյոն քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին։

Խաբի Ալոնսոյի հեռացումից և Ալվարո Արբելոայի նշանակությունից հետո անցկացված առաջին խաղում «Ռեալն» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում 2:3 հաշվով պարտվել է «Ալբասետեին» և դուրս մնացել մրցաշարից։

«Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Խաբի Ալոնսոյին դուր չեկավ ակումբային աշխարհի առաջնությունը, որը Ֆլորենտինոյի մանրակրկիտ մշակված ռազմավարության մի մասն էր։ Յուրաքանչյուրին, ով համաձայն չէ նրա հետ, համարում են անխելք, որի հետ հնարավոր չէ աշխատել։ Պերեսը, մի կողմից, չի սիրում այն մարզիչներին, որոնք մեղմ են վերաբերվում խաղացողներին, ինչպես Դել Բոսկեն, Զիդանը և Անչելոտին, սակայն մյուս կողմից՝ երբ գալիս է ավելի էներգետիկ մարզիչ, նա կանգնում է խաղացողների կողմը և խարխլում է նրա հեղինակությունը։ Հասարակական կարծիքն ակնհայտորեն Խաբի Ալոնսոյի կողմն էր, մենք տեսանք այն ամենը, ինչ տեղի էր ունենում։ Ֆլորենտինոն այլևս այն չէ, ինչ նախկինում էր, վերջին շրջանում նա ամեն ինչում սխալվում է»,— ասել է Ռելանյոն։

Fanat Realmadrid.am


Ամենակարդացված