Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Ալվարո Արբելոա
12.01.2026
3006 0

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ Ալվարո Արբելոան նշանակվել է առաջին թիմի նոր գլխավոր մարզիչ:

Ալվարո Արբելոան 2025 թվականի հունիսից զբաղեցնում էր «Կաստիլիայի» մարզչի պաշտոնը, իսկ իր ողջ մարզչական կարիերան անցկացրել է «Ռեալ Մադրիդի» ակադեմիայում՝ սկսած 2020 թվականից։ 2020-2021 մրցաշրջանում նա գլխավորել է «Ինֆանտիլ Ա» թիմը՝ դառնալով Լիգայի չեմպիոն, 2021-2022-ին՝ «Կադետե Ա»-ն, իսկ 2022-ից 2025 թվականներին՝ «Խուվենիլ Ա» թիմը։ Որպես «Խուվենիլ Ա»-ի մարզիչ՝ նա 2022-2023 մրցաշրջանում նվաճել է «թրեբլ» (Լիգա, արքայական գավաթ և Չեմպիոնների գավաթ), իսկ 2024-2025 մրցաշրջանում դարձել է Լիգայի հաղթող։

Որպես ֆուտբոլիստ՝ Ալվարո Արբելոան եղել է «Ռեալ Մադրիդի» պատմության ամենահաջողակ ժամանակաշրջաններից մեկի մասնակիցը։ Նա պաշտպանել է  ակումբի գույները 2009-2016 թվականներին՝ անցկացնելով 238 պաշտոնական հանդիպում։ Այդ ընթացքում նա նվաճել է 8 տիտղոս՝ 2 Չեմպիոնների լիգայի գավաթ, 1 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ, 1 Եվրոպայի սուպերգավաթ, 1 Լա Լիգայի չեմպիոնություն, 2 Արքայական գավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։

Իսպանիայի հավաքականի կազմում Ալվարո Արբելոան նույնպես եղել է պատմական դարաշրջանի մասնակից՝ դառնալով աշխարհի չեմպիոն (2010) և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008 և 2012 թթ.)։ Նա հավաքականի կազմում անցկացրել է 56 հանդիպում։


Ամենակարդացված