«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն, որը տարիներ շարունակ թեժ հակամարտության մեջ է եղել Ալվարո Արբելոայի հետ, բաց չի թողել առիթը Kings League-ի իր Twitch ալիքում մեկնաբանելու «Ռեալի» խայտառակ պարտությունը Արբելոայի առաջին իսկ խաղում:
Ի՞նչ է տեղի ունեցել եթերում.
Spursito․ «Լավ նորամուտ էր, 3։2»,– հեգնանքով ասել է բլոգերը՝ մեջբերելով Պիկեի գրառումը:
DjMaRiio (մոլի մադրիդիստ)․ «Թող սա տարածվի բոլոր ազգային և միջազգային լրատվամիջոցներով... Պիկեն նոր «ծաղրեց» Ալվարո Արբելոային: Պիկեն «մեռած» է (անհետաքրքիր է)։ Սա ուղղակի անհավանական է»:
Որտեղի՞ց է գալիս Պիկե-Արբելոա թշնամանքը
Այս հակամարտությունը հասավ իր գագաթնակետին Գվարդիոլայի «Բարսայի» և Մոուրինյոյի «Ռեալի» «Էլ Կլասիկոների» ժամանակ:
«Կոնո... սիդո» (Ծանոթ-կոն). 2015-ին Պիկեն ասաց մի արտահայտություն, որը դարձավ վիրուսային. «Արբելոան իրեն իմ ընկերն է հռչակում, բայց նա ընդամենը ծանոթ է... ծա-նոթ (իսպաներեն՝ cono...cido)»: Բառախաղը նրանում էր, որ «Cono» նշանակում է մարզումային կոն, ինչով Պիկեն ակնարկում էր Արբելոայի սահմանափակ շարժունակությունը դաշտում:
Մինչ այդ Արբելոան հայտարարել էր. «Մի օր Պիկեին կտեսնեմ կատակերգության ակումբում՝ «Ռեալի» մասին անեկդոտներ պատմելիս»:
Պիկեն ավելի ուշ հաստատեց, որ իրենք երբեք ընկերներ չեն եղել, և նա միշտ շատ հստակ է եղել իր արտահայտությունների մեջ:
Հայերեն