• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմայի 11-մետրանոցները «Ռեալին» օգնեցին հաղթել «Սելտային» (տեսանյութ)

Հոդվածներ

Բենզեմայի 11-մետրանոցները «Ռեալին» օգնեցին հաղթել «Սելտային» (տեսանյութ)
02.04.2022
3053 0

Լա լիգայի 30-րդ տուրում «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Սելտայի» հետ և ծանր պայքարում կարողացավ հաղթանակի հասնել։

Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին՝ «արքայական» ակումբի առաջատար Կարիմ Բենզեմայի դիպուկ իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Թիմերն ընդմիջման գնացին այս հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսում Նոլիտոն հավասարեցրեց հաշիվը (53'), սակայն «Ռեալին» կրկին օգնության հասավ Բենզեմայի 11-մետրանոց հարվածը։

64-րդ րոպեին 11-մետրանոցից վրիպելուց հետո 5 րոպե անց կրկին 11-մետրանոց նշանակվեց և ֆրանսիացին այս անգամ չվրիպեց։ 

«Ռեալը» 69 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, «Սելտան» 36 միավորով 11-րդն է։

Հաջորդ տուրում «արքայական» ակումբը ապրիլի 9-ին սեփական հարկի տակ կընդունի «Խետաֆեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։


Ամենակարդացված