Հոդվածներ

Զիդանը բացահայտել է «Ռեալում» իր հաջողության գաղտնիքը
16.01.2026
338 0

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, թե ինչի շնորհիվ կարող է մարզիչը հաջողության հասնել «Արքայական ակումբում»։

««Ռեալում» մարզիչը ծառայում է ֆուտբոլիստներին։ Ինձ համար սա է հաջողության գրավականը․ դու պետք է լինես խաղացողի կողքին։ Եթե դա չես հասկանում, երկար չես կարող դիմանալ։ Այստեղ ենք՝ ֆուտբոլիստներին աջակցելու համար, պետք է ցույց տալ, որ նրանց կողքին ես։ Որպեսզի հանդերձարանը ընդունի այն, ինչ ցանկանում ես ներդնել, անհրաժեշտ է, որ դա դուր գա խաղացողներին։ Եթե ֆուտբոլիստները համաձայն չեն այն ամենի հետ, ինչ դու անում ես, ապա միշտ ինչ-որ բան պակասելու է։ Մեզ հետ նրանք իսկապես հաճույք էին ստանում խաղից։ Մեծ վստահություն ներշնչեցինք ֆուտբոլիստներին։ Նրանք անցել էին բարդ փուլով և կարիք ունեին վերականգնելու ինքնավստահությունը, ֆիզիկական վիճակը՝ ամեն ինչ։ Մեր մարզչական շտաբը ստեղծեց մի համակարգ, որը թույլ տվեց նրանց վերագտնել այդ ամենը։ Երբ ֆուտբոլիստը մրցունակ է, հաճույքով է մարզվում և դուրս գալիս խաղադաշտ, նա անպայման կհաղթի մրցաշրջանի բոլոր տիտղոսները»,- Զիդանի խոսքն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Իսպանիայի Սուպերգավաթը, երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև երկուական անգամ դարձել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և Աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված