Հոդվածներ

Մոուրինյո. «Բեյլը երջանիկ է, ինչպես երբեք»
27.02.2021
1497 0

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գովեստքի խոսքեր է ասել Գարեթ Բեյլի հասցեին, ով աչքի էր ընկել գոլով Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Վոլֆսբերգերի» դեմ խաղում (4:0).

«Բեյլը երջանիկ է, ինչպես երբեք: Մարզումների ընթացքում կարող եք տեսնել, որ նրա մոտ են վերադարձել վճռականությունն ու վստահությունը: Դա նույնիսկ երևում է  հարվածների ժամանակ:

Բեյլի գոլը հերթական ապացույցն էր. իր ուժերի նկատմամբ վստահություն չունեցող ֆուտբոլիստը նման հարված երբեք չէր կատարի:

«Տոտենհեմում» բոլորը վստահում են նրան»,- պորտուգալացո խոսքերը փոխանցում է Goal-ը:

Հիշեցնենք, որ ուելսցին  անգլիական ակումբ է տեղափոխվել «Ռեալից» ու այնտեղ հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 ադրյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am 

   



Ամենակարդացված