Արդա Գյուլերն այս մրցաշրջանում թիմի անբաժանելի մասնիկն է, և նրա ցուցանիշները վկայում են այդ մասին: Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ կիսապաշտպանը խաղացել է բոլոր այն մրցավեճերում, որոնք «Ռեալ Մադրիդն» անցկացրել է մինչ օրս խաղարկված երեք մրցաշարերում:
Ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 25 հանդիպման, որոնք բաշխվել են հետևյալ կերպ՝ 18-ը՝ Լա Լիգայում, 6-ը՝ Չեմպիոնների լիգայում և 1-ը՝ արքայական գավաթում: Նա մեկնարկային կազմում է եղել ներպետական մրցաշարի 15 խաղերում, եվրոպական գավաթի 5 հանդիպումներում, ինչպես նաև գավաթի միակ խաղում:
Նրա ցուցանիշները
Ինչ վերաբերում է այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում նրա գրանցած արդյունավետ թվերին՝ Գյուլերը դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հայերեն