Կիլիան Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Mahou ամսագրի, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Շատ հաճելի է կրկին դառնալ ամսվա լավագույն խաղացողը։ Մենք հաղթել ենք բազմաթիվ խաղերում և խփել շատ գոլեր։ Շարունակում ենք մեր ճանապարհը և շատ գոհ ենք մեր խաղից ու հաղթանակներից։ Հուսով եմ՝ կպահպանենք նույն տեմպը նաև առաջիկայում»,– ասել է ֆրանսիացին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Ֆուտբոլիստը այս մրցանակը ստանում է երկրորդ ամիսն անընդմեջ՝ «Սերուցքայինների» կազմում իր բացառիկ արդյունքների համար։ Ավելի վաղ Մբապեն ճանաչվել էր նաև Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի շաբաթվա լավագույն խաղացող և Լա Լիգայի սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 15 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն