• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca. «Բարսելոնայի» ֆուտբոլիստի գործակալին նկատել են «Ռեալի» օֆիսում

Հոդվածներ

Marca. «Բարսելոնայի» ֆուտբոլիստի գործակալին նկատել են «Ռեալի» օֆիսում
28.02.2022
2216 0

«Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Գավին դեռևս չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Նշենք, որ 17-ամյա ֆուտբոլիստի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ինչպես հաղորդում է Marca-ն, օրերս իսպանացու գործակալին նկատել են «Վալդեբեբասում»: Տեղեկություն կա նաև, որ վերջինս, հնարավոր է, բանակցել է «Արքայական ակումբի» երկրորդ թիմի խաղացող Մարկ Կուկալոնի պայմանագրի երկարաձգման հարցը:

Իսպանական մի շարք լրատվամիջոցներ էլ չեն բացառում Գավիի՝ Մադրիդ տեղափոխությունը, եթե ֆուտբոլիստը չկարողանա համաձայնության նոր պայմանագրի հարցում:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Գավին անցկացրել է 21 հանդիպում՝ դարձել 2 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված