Հոդվածներ

Խաբի Ալոնսո․ «Այդ պարտությունից հետո մենք աճ ենք գրանցել»
25.10.2025
298 0

Իսպանիայի առաջնության 10–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Բարսելոնայի» հետ (26.10.2025, 19:15):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի նախախաղային մամուլի ասուլիսը

«Մենք հրաշալի ենք պատրաստվել «Էլ Կլասիկոյին»։ Վերլուծել ենք նախորդ խաղերը, որպեսզի հասկանանք, թե ինչն այնպես չէինք արել։ Հիմա մենք գիտենք՝ ինչ պետք է անել վաղը։ Սա նոր նախագիծ է։

Ցանկանում ենք հաղթել «Բարսելոնային» և ուրախացնել մեր երկրպագուներին։ Մենք այս խաղին ենք մոտենում առավելագույնս պատրաստված, իսկ վաղվա «Էլ Կլասիկոն» էլ ավելի յուրահատուկ հանդիպում է մեզ համար։

«Յամալի խոսքե՞րը, ոչինչ չեմ ասի։ «Բարսելոնայի» ներկայացուցիչները շատ հայտարարություններ են արել, սակայն ես չեմ կարող վերլուծել դրանցից յուրաքանչյուրը։ Կարևորն այն է, թե վաղը մենք ինչպես ցույց կտանք մեզ խաղադաշտում։ «Էլ Կլասիկոն» առանց Լամինի խոսքերի էլ լարված է լինելու։ Մեր ֆուտբոլիստները պատրաստ են»։

«Մբապեն շատ մոտիվացված է՝ մանավանդ «Էլ Կլասիկոյից» առաջ։ Մենք հասկանում ենք, թե ինչ նշանակություն ունի այս խաղը։ Կիլիանը լավ է զգում իրեն, վաղը կարևոր հանդիպում է սպասվում»։