«Լիվերպուլը» սկաուտների կուղարկի Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայանալիք Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղին (կիրակի, հոկտեմբերի 26-ին)՝ «Արքայական ակումբի» մի քանի ֆուտբոլիստների հետևելու նպատակով։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տեղեկությամբ՝ մերսիսայդցիների հետաքրքրությունը վերաբերում է կիսապաշտպաններ Էդուարդո Կամավինգային և Օրելիեն Չուամենիին։ «Կարմիրների» ճամբարում կարծում են, որ նրանք աշխարհի լավագույն խաղացողներից են իրենց դիրքում և համոզված են, որ նրանց ներկայությամբ թիմը կկարողանա պայքարել ամենաբարձր տեղերի համար։
«Ռեալ»–«Բարսելոնա» հանդիպումը կանցկացվի Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։
Fanat, Realmadrid.am
Հայերեն